Կարծիքներ

Էյ-Էն Աուդիտը հանդիսացել է մեր պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցողը երկար տարիների ընթացքում։ Լինելով ակտիվների կառավարման ոլորտի հաշվահապական ծառայություններ մատուցող առաջին ընկերությունը ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի համար, այն մեծապես նպաստել է մեր հաշվապահական հաշվառման գործընթացի ձևավորմանը և թույլ տվել մեզ բարելավել մեր գործառնական արդյունավետությունը։ Էյ-Էն Աուդիտի աշխատակազմը ներկայացուցչական է, ազնիվ, վստահելի և պատասխանատու։ Ես անչափ երախտապարտ եմ մեր ընկերությունների խմբում նրանց ավանդի համար։

Տիգրան Կարապետյան
Գլխավոր տնօրեն
Կապիտալ Ինվեստմընթս ՓԲԸ

Հայաստանում մեր ընկերության գործունեության ծավալման առաջին իսկ օրվանից մենք եղել ենք «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հաճախորդը: «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն մեզ մատուցում է մասնագիտական հաշվապահական ծառայություններ և խորհրդատվություն հաշվապահական հարցերի շուրջ: «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի անձնակազմը հաշվապահական և ֆինանսական բնագավառներում շատ բանիմաց է և արհեստավարժ: Մեր կողմից բարձրացված ցանկացած հարցին միշտ շատ արագ լուծում է տրվում: Ես առավելագույնս կերաշխավորեի «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն բոլոր նրանց համար, ովքեր նոր ձեռնարկումներ են սկսում Հայաստանում: Ես երախտապարտ եմ Արթուր Հարությունյանին և իր թիմին՝ իրենց եռանդուն աշխատանքի և օրինակելի ծառայությունների համար:

Արման Վարդանյան
Գլխավոր տնօրեն
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ

«Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հետ մեր ընկերության համագործակցությունը սկսվել է 2009 թ.-ից: Մեր ընկերությունը ձևավորման և կայացման փուլում էր, առկա էր խնդիրների լայն շրջանակ, որոնք պահանջում էին պրոֆեսիոնալ լուծում: Նախ պետք էր հստակեցնել ընկերության կառավարման բոլոր ոլորտներում առկա խնդիրները, գնահատել դրանց հետ կապված ռիսկերի մակարդակը: Այս գործում ընկերության ղեկավար անձնակազմը բանիմաց և փորձառու խորհրդատուի կարիք ուներ: Այդպիսի որակներով խորհրդատուի ընտրությունը երկար քննարկումներից և բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումներից հետո կանգ առավ «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի վրա: Աուդիտորական ընկերության ղեկավար անձնակազմի պատրաստակամությունը մեզ հետ հավասար լծվելու մեր ընկերության հիմնախնդիրների լուծմանը մեծ գնահատականի է արժանի: Խորհրդատվական թիմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարճ ժամանակում հստակեցվեցին հիմնախնդիրների շրջանակները, մատնանշվեցին բոլոր հնարավոր ռիսկերը և գնահատվեց դրանց մակարդակը: Մշակվեց առկա ռիսկերի կառավարման ուղիներն ու գործողությունների ծրագիրը: Այդ արժեքավոր խորհուրդների շնորհիվ մեր ընկերությունը կարողացավ կարճ ժամանակում ձևավորել բանիմաց աշխատակիցների իսկապես լավ թիմ, որն ի զորու եղավ հետագայում կերտել ընկերության հաջողությունները բոլոր բնագավառներում և պատշաճ ներկայանալ թե՛ պետության, թե՛ գործընկերների, և թե՛ հաճախորդների հետ հարաբերություններում:

«Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն մեր մշտական և հուսալի գործընկերն է` շնորհիվ իր ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, գործարար ազնվության և անշահախնդիր մոտեցման, ինչպես նաև անընդհատ զարգանալու կարողության և մարդկային բարոյական բարձր հատկանիշներով օժտված անձնակազմի:

Շուշան Մկրտչյան
Ֆինանսական տնօրեն
«Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ

Մենք հանդիպեցինք «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին «Գուդկրեդիտ» ընկերության համար վճռական անցումային շրջանում, երբ մենք գտնվում էինք հետձեռքբերումային փուլում` իր բոլոր մարտահրավերներով և խոչընդոտներով: Ի լրումն, կարգավորող մարմինը մեզ վրա սկսեց տարածել ՖՀՄՍ-երին համապատասխան հաշվառման կազմակերպման պահանջները: Այդ պահին մենք որոշում կայացրինք դիմել «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին՝ հաշվապահական և ֆինանսական բոլոր գործառույթները պատվիրակելով նրան: Դա ներառում էր հաշվապահական հաշվառման և հաշվետվական համակարգերի կառուցում, ներդրում և գործարկում: Պետք է նշեմ, որ դա շատ լուրջ մարտահրավեր էր, սակայն «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի շնորհիվ մեզ հաջողվեց հեշտությամբ հաղթահարել այն՝ առանց որևէ բացասական հետևանքի, իսկ անցումային շրջանը եղավ շատ սահուն՝ առանց «Գուդկրեդիտ»-ի բնականոն զարգացումը խաթարելու:

Երկու տարուց ավել տևած մեր մասնագիտական համագործակցության ընթացքում մենք ականատես ենք եղել բարձր մակարդակի պորֆեսիոնալիզմի և կոմպետենտության, ծանրաբեռնվածության ներքո աշխատելու ունակության` էթիկայի և ազնվության ամենաբարձր ստանդարտներով:

Արտաշես Տոնոյան
Գլխավոր տնօրեն
«Գուդ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ

Լինելով առաջատար տեղական աուդիտորական կազմակերպություններից մեկը` «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն կազմակերպությունների ղեկավարության համար ծառայում է որպես հուսալի գործընկեր` բարելավելու ներքին վերահսկողության և հաշվետվական համակարգերը: Ազգային օրենսդրության կիրառման մեծ փորձառությամբ և միջազգային ստանդարտների գերազանց իմացությամբ «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն առանձնանում է տեղական շուկայում: Թիմը մեծ նվիրվածությամբ է իրականացնում իրեն վստահված աշխատանքը, իսկ պատվիրատուի հարցադրումները դիտարկվում են ժամանակին և մանրազնին: Մեր համագործակցության երկու հաջորդական տարիների ընթացքում ես գոհունակությամբ օգտվել եմ «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի թիմի և հիմնադիրների մասնագիտական օժանդակությունից:

Արթուր Գրիգորյան
Գլխավոր տնօրեն
«Ալֆա Ֆարմ» ՓԲԸ