Աշխատակիցներ

Արթուր Հարությունյան
Տնօրեն, բաժնետեր

Արթուր Հարությունյանը շուրջ 20 տարվա փորձառություն ունի հաշվապահական հաշվառման և խորհրդատվության բնագավառում ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ոլորտներում: Նա ունի հաշվապահական հաշվառման և աուդիտի դասավանդման երկարամյա փորձառություն ՀՀ առաջատար բուհերում: 2002 թվականից հանդիսանում է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) խորհրդի անդամ և Կրթության և որակավորման հանձնաժողովի նախագահ, իսկ 2014 թ.-ին ընտրվել է՝ որպես ՀՀԱԱ նախագահի տեղակալ:

Տնօրենների հայկական ինստիտուտի համահիմնադիր և խորհրդի անդամ է (2015-2021), իսկ 2017-ից` Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգազման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2008 թ. նշանակվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՀՀ-ում Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հանձնաժողովի անդամ:

Ընդգրկված է եղել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) և դրանց հետագա փոփոխությունների (2012-2013, 2019) պաշտոնական հայերեն թարգմանության գործընթացում՝ որպես ՖՀՄՍ-ների թարգմանության վերանայող հանձնախմբի փորձագետ, վերանայման հանձնախմբի ենթախմբի ղեկավար (2009): ՀՀ-ում ՖՀՄՍ-ները կիրառող, ինչպես նաև ՓՄԿ ՖՀՄՍ-ն կիրառող կազմակերպությունների համար հաշվային պլանների և դրանց կիրառման հրահանգների հեղինակն է (2011-2012):

Ակտիվորեն ներգրավված է եղել ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումներում 1998-2003 թթ.՝ որպես ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության վարչության պետ: Այդ պաշտոնում նա ձեռնամուխ է եղել ոլորտի բարեփոխումներին ու կարգավորմանն ուղղված հայեցակարգերի, կառավարության որոշումների, օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակմանը, այդ թվում` հաշվապահական հաշվառման մասին, աուդիտորական գործունեության մասին, դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքների, դրանցից բխող կարգերի և կանոնակարգերի մշակմանը, ՀՀՄՍ-ների հիման վրա ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների մշակմանը, վերջիններիս հիման վրա նոր հաշվային պլանի և ֆինանսական հաշվետվությունների նոր ձևերի մշակմանը, ինչպես նաև մի շարք պետական ձեռնարկություններում նշված ստանդարտների և հաշվային պլանի փորձնական ներդրման գործընթացի կազմակերպմանն ու վերահսկմանը: Այդ տարիներին Արթուր Հարությունյանն ակտիվ դերակատարում է ունեցել հաշվապահների որակավորման գործընթացում` մշակելով որակավորման գործընթացի կազմակերպման կանոնակարգերը, որակավորման ծրագիրն ու քննությունների հարցաշարերը: Նա ներգրավված է եղել նաև ՀՀ-ում աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացում` հանդիսանալով ՀՀ ՖԷՆ լիցենզավորման հանձնաժողովի նախագահ: 2006 թվականից «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ բաժնետեր է և տնօրենը: 

Նաիրի Ադամյան
Փոխտնօրեն, բաժնետեր

Նաիրի Ադամյանն ունի ավելի քան 15 տարվա փորձառություն հաշվապահության և խորհրդատվության բնագավառում: 2007 թվականին ընտրվել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (2012 թվականին վերընտրվել և պաշտոնավարում է առ այսօր): Նա ունի ՀՀ էներգետիկայի, հանքարդյունաբերության, առևտրի և արտադրության ոլորտների կազմակերպություններին հաշվապահական և խորրհրդատվական ծառայությունների մատուցման հսկայական փորձ: Նաիրի Ադամյանն ունի հաշվապահական հաշվառման և աուդիտի մասնագիտությամբ տնտեսագետի որակավորում և հանդիսանում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամ` որպես որակավորված աուդիտոր: Նաիրի Ադամյանն իր մասնագիտական խորը գիտելիքներով, փորձառությամբ և անձնական նվիրվածությամբ մեծ ներդրում ունի «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հաշվապահական և խորհրդատվական նախագծերում: Նա մեծագույն հանձնառությամբ նպաստում է աուդիտի պատվերների օպտիմալ պլանավորմանը և արդյունավետության բարձրացմանը: Նաիրի Ադամյանի փորձառությունը տարածվում է նաև բիզնես խորհրդատվության, համալիր ուսումնասիրության և ֆինանսական հաշվառման ոլորտներում:

Արտակ Նահապետյան
Գործընկեր, Հաշվապահական ծառայությունների ղեկավար

Արտակ Նահապետյանը «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին է միացել 2004 թվականից և այդ ընթացքում կուտակել է հաշվապահական հաշվառման համակարգերի մշակման, ներդրման, վերականգնման ու վարման հսկայական փորձառություն: Նա խորապես տիրապետում է մետաղամշակման արտադրության, առևտրի, հանրային սննդի, շինարարության և կրթության ոլորտներում կառավարչական, ֆինանսական ու հարկային հաշվառումների նրբություններին:

Մինչև «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին միանալը, Արտակն աշխատել է «Հայկական Ծրագրեր» ընկերությունում՝ որպես «ՀԾ-հաշվապահական համակարգերի» սպասարկման բաժնի խորհրդատու:

Արտակը Հայաստանի ֆրանսիական համալսարանում, Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնում, Հաշվապահական միջազգային բիզնես կենտրոնում դասավանդել է «Հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրերի կիրառմամբ» առարկան:

2001 թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:

Արտակ Նահապետյանը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված աուդիտոր է: Հայաստանի հաշվապահների և աուդիտորների (ՀՀԱԱ) լիիրավ անդամ է և անդամակցում է ՀՀԱԱ հարկային հարցերի մասնագիտական հանձնաժողովին:

Սյուզաննա Բիլյան
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր

Սյուզաննա Բիլյանը աշխատում է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հարկային և խորհրդատվական ծառայությունների բաժնում 2012 թ. մայիսից:

Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի Ազգային տնտեսագիտության բաժինը՝ մակրոէկոնոմիկա մասնագիտությամբ:

Սյուզաննա Բիլյանը մասնագիտացել է արտադրության և արտահանող ընկերությունների հաշվապահական հաշվառման ոլորտում: Հաջողությամբ իրականացnւմ է մի շարք հաշվապահական հաշվառման համակարգերի ներդրման և կառուցման նախագծեր ՏՏ, շինարարական, գյուղատնեսական և այլ ոլորտներում:

Հակոբ Վարդանյան
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր

Հակոբ Վարդանյանը «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին է միացել 2017 թվականից: Աշխատում է թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտներում:

Մինչ «Էյ-Էն Աուդիտ»-ին միանալը Հակոբն աշխատել է «Արտ-Լար» ֆինանսական և հաշվապահական ընկերությունում՝ որպես հաշվապահական խմբի ղեկավար: Մինչ այդ փորձառություն է ձեռք բերել նաև ՀՀ բանկային համակարգում: 

Նա խորապես տիրապետում է տեքստիլ արտադրության, առևտրի, հանրային սննդի, շինարարության, գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում կառավարչական, ֆինանսական ու հարկային հաշվառումների նրբություններին:

2007 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

Ունի փորձագետ հաշվապահի որակավորում` տրված Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից  (2022թ.) և անդմակցում է վերջինիս: Մինչ այդ ուներ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորված հաշվապահի վկայական: 

Նա սահուն տիրապետում է ռուսերենին և ունի բավականաչափ աշխատանքային գիտելիքներ անգլերենով:

Կարինե Ավետիսյան
Ֆինանսական կազմակերպությունների մենեջեր

Կարինեն «Էյ-ԷՆ աուդիտ» ՓԲԸ թիմին է միացել 2023թ․ օգոստոսից՝ որպես ֆինանսական կազմակերպությունների մենեջեր:  Նախքան «Էյ-ԷՆ Աուդիտ» ՓԲԸ–ին միանալը, Կարինեն կուտակել է զգալի մասնագիտական փորձ (ավելի քան 15 տարի) ինչպես ֆինանսական կազմակերպություններում (Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ), այնպես էլ պետական և մասնավոր խորհրդատվական կազմակերպություններում։

Կարինեն 2006թ. ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական համալսարանը` ստանալով մենեջերի որակավորում «Պետական և մունիցիպալ կառավարում» մասնագիտացմամբ: 

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամ է և ունի փորձագետ հաշվապահի որակավորում: Կարինեն նաև ՀՀ ԿԲ-ի ստացել է բանկի և ապահովագրական ընկերության գլխավոր հաշվապահի  որակավորման վկայականներ։

Հովսեփ Հովսեփյան
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր

Հովսեփը 2014թ. ապրիլից հոկտեմբեր ամիսներին Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) «Երիտասարդների առաջխաղացման արահետ» զարգացման ծրագրի շրջանակներում աշխատանքային պրակտիկա է անցել «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում և 2014 թ. հոկտեմբեր ամսից դարձել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հարկային և խորհրդատվական ծառայությունների բաժնի աշխատակից:

2014թ. նա ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը տնտեսագիտության բակալավրի աստիճանով՝ բիզնեսի կազմակերպում մասնագիտությամբ:

2016թ․ ավարտել է Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի կոչում հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ:

Ունի վճարա-հաշվարկային կազմակերպությունների գլխավոր հաշվապահի որակավորման վկայական` տրված ՀՀ կենտրոնական բանկի կողմից (2021թ.) և փորձագետ հաշվապահի որակավորում` տրված Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից  (2022թ.):

 

ԱՐՄԻՆԵ ԱՍՈՅԱՆ
Աուդիտի մենեջեր

Արմինեն միացել է «Էյ-ԷՆ Աուդիտ» ՓԲԸ-ի թիմին 2021թ․ մարտից՝ որպես ավագ աուդիտոր։ Նախքան դա, նա ավելի քան 5 տարի կուտակել է մասնագիտական փորձ ինչպես հայկական,այնպես էլ մեծ քառյակի աուդիտորական կազմակերպություններում։ Արմինեն ներգրավված է եղել խոշոր ֆինանսական և արդյունաբերական կազմակերպությունների աուդիտի իրականացման նախագծերում։

2016 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետականի տնտեսագիտական համալսարանի «Կառավարում» բաժինը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ Արմինեն նաև ունի «Ձեռնարկությունների տնտեսագիտության և կառավարման մագիստրոսի աստիճան նույն համալսարանից (2018):

2023 թ. ACCA-ի կողմից նրան շնորհվել է «Հաշվապահական հաշվառման և բիզնեսի» առաջնակարգ դիպլոմ։ Նույն թվականին Արմինեն ստացել է աուդիտորի որակավորում Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատից և անդամակցում է վերջինիս:

Մելորա Մեյրոյան
Գլխավոր հաշվապահ
Սոնա Ասլանյան
Գործավար-ռեֆերենտ
Շուշան Բաղդասարյան
Ավագ հաշվապահ

Շուշան Բաղդասարյանը միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի թիմին 2020 թվականի օգոստոսին՝ որպես մասնագետ` ֆինանսական և ներդրումային ոլորտների կազմակերպություններին հաշվապահական ծառայությունների մատուցման բաժնում։ Նախքան «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին միանալը նա աշխատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Ֆինանսական և գործառնական դեպարտամենտում:

2015թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետը և 2019թ. ավարտել է` ստանալով ֆինանսիստի բակալավրի աստիճան: Այնուհետև շարունկաել է ուսումը նույն համալսարանի բանկային գործունեության կազմակերպում մասնագիտության մագիստրատուրայում և 2021թ. ստացել մագիստրոսի աստիճան:

2022թ.-ից Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի մասնակից է և հաջողությամբ հանձնել է «Իրավագիտության հիմքունքներ» և «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում»  առարկաների քննությունները:

Հարություն Մայիլյան
Ավագ հաշվապահ

Հարություն Մայիլյանը միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի թիմին 2020թ. մարտից՝որպես հաշվապահ: Մինչև այդ նա ձեռք է բերել շուրջ երեք տարվա մասնագիտական փոձրառություն` հաշվապահական ծառայություններ մատուցող և շինարարական կազմալերպություններում (նաև որպես գնումների համակարգող):

Հարությունը 2018թ. ավարտել Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանը` հաշվապահական հաշվառման մասնագիտությամբ: 2020թ. ավարտել է նույն համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով մագիստորսի աստիճան:

Հարությունը մշտապես ձգտում է խորացնել և կատարելագործել մասնագիտական գիտելիքները և հմտությունները: 2019թ-ից մասնակցում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրին և հաջողությամբ հանձնել է «Ֆինանսական հաշվառում» , «Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար», «Իրավագիտության հիմունքներ», «ՀՀ հարկային օրենսդրություն» և «Ֆինանսական Կառավարում և վերահսկողություն» քննությունները:

Անետա Սարխոշյան
Ավագ հաշվապահ

Անետա Սարխոշյանը 2019թ. մայիսից աշխատանքային պրակտիկա է անցել «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում, իսկ արդեն մեկ ամիս անց հիմնական աշխատանքի ընդունվել նույն ընկերության հաշվապահական ծառայությունների բաժնում՝ որպես հաշվապահ-օգնական:

2015թ. Անետան ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ և 2019թ.  ավարտել է այն` ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան։ 2021թ. Անետան նույն համալսարանից ստացել է մագիստրոսի կոչում՝ հաշվապահություն և աուդիտ մասնագիտացմամբ:

Արամ Հովհաննիսյան
Հաշվապահ

Արամ Հովհաննիսյանն աշխատում է «Էյ-Էն Աուդիտ ՓԲԸ-ի հաշվապահական և հարկային ծառայությունների բաժնում`2020թ.-ի փետրվարից:

Արամը 2016թ-ից ուսանում է Հյուսիսային Համալսարանի Ընդհանուր տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետում: 2013-2016թթ. սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քլեջում` հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտացմամբ:

2017-2019թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես ժամկետային զինծառայող:

Արևիկ Հակոբյան
Աուդիտոր-օգնական

Արևիկ Հակոբյանը միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի թիմին 2022 թվականի մարտից՝ որպես աուդիտոր-օգնական։ Մինչ այդ, 2018 թ-ից որպես հաշվապահ աշխատել է «Արև Քնսթրաքշն» ՓԲԸ-ում։ 

Արևիկը 2020 թվականին գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետականի տնտեսագիտական համալսարանի «Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժինը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ 2022թ. նույն համալսարանում ստացել է նաև մագիստրոսի աստիճան՝ Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ճյուղերի) մասնագիտացմամբ։ 

Ներկայումս հանդիսանում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի մասնակից և հաջողությամբ հանձնել է «Ֆինանսական հաշվառման հիմունքներ» և «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում» առարկաների քննությունները:

 

Գայանե Ափինյան
Աուդիտոր

Գայանե Ափինյանն ունի  20 տարվա փորձառություն աուդիտի և հարակից բնագավառներում և միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի թիմին 2021 թ. հուլիսից՝ որպես աուդիտոր։ Մինչ այդ նա իր աուդիտորական փորձը ձեռք է բերել «Կոտք Աուդիտ» և «Հայ Աուդիտ» կազմակերպություններում։ Գայանեն նաև մասնակցել է ներքին աուդիտի և հատուկ գործընթացների իրականացման աշխատանքներին։

Գայանե Ափինյանն  սկսած 2009թ․-ից (մինչև 2023 թ.) ունի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված աուդիտորի որակավորման վկայական։ Նա գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը` ստանալով ինժեներ-մեխանիկ որակավորում:

Նելլի Զատիկյան
Հաշվապահ-օգնական

Նելլի Զատիկյանը աշխատանքային փորձառություն է անցել «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում և 2 ամիս անց՝ 2021 թվականի օգոստոսին աշխատանքի է ընդունվել նույն կազմակերպության հաշվապահական և հարկային ծառայությունների բաժնում՝ որպես հաշվապահ-օգնական։

Նելլի Զատիկյանը ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի հաշվապահական հաշվառում և հարկում ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան։

Արեգա Հովհաննիսյան
Հաշվապահ

Արեգա Հովհաննիսյանը միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի թիմին 2023 թվականի նոյեմբերին։ Մինչ այդ նա 2005-2023թթ. աշխատել է Արցախի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, վերջին զբաղեցրած պաշտոնը՝ Ստուգումների և կամերալ ուսումնասիրությունների համակարգման բաժնի պետ: 2013-2015թթ. հարկային հաշվառում է դասավանդել Արցախի պետական համալսարանում։

1998թ. ընդունվել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության տեսության բաժինը և 2002թ. ավարտել է գերազանց առաջադիմությամբ` ստանալով տնտեսագետի բակալավրի աստիճան: Այնուհետև շարունակել է ուսումը նույն համալսարանի տնտեսագիտության բաժնի մագիստրատուրայում և 2024թ. ստացել մագիստրոսի աստիճան՝ գերազանց առաջադիմությամբ: 2004-2006թթ եղել՝ ԱրՊՀ տնտեսագիտության ամբիոնի ասպիրանտ:

Քրիստինա Արամյան
Հաշվապահ-օգնական

Քրիստինա Արամյանը 2020թ. նոյեմբերից հիմնական աշխատանքի է ընդունվել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում հաշվապահական ծառայությունների բաժնում՝ որպես հաշվապահ-օգնական: 2015թ. Քրիստինան ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ և 2019թ. ստացել տնտեսագիտության բակալավրի աստիճան։ Ուսումն ավարտելուց հետո անցել է եռամսյա հաշվապահական դասընթաց Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն կրթական հիմնադրամում:

 

Կարո Սարգսյան
Հաշվապահ

Կարո Սարգսյանը աշխատանքային փորձառություն է անցել «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում և 2022 թվականի փետրվարին աշխատանքի է ընդունվել  նույն կազմակերպության հաշվապահական և հարկային ծառայությունների բաժնում՝ որպես հաշվապահ-օգնական։ 2019-2021 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։

2016-2019 թվականներին սովորել է Երևանի թիվ 2 պետական տարածաշրջանային քոլեջի հաշվապահական հաշվառում բաժնում։ Ներկայումս սովորում է Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի «Ֆինանսներ» ֆակուլտետի բակալավրիատում։ 2021 թվականին անցել է եռամսյա հաշվապահական դասընթաց «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամում։

Ներկայումս մասնակցում է Հայստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրին և հաջողությամբ հանձնել է «Ֆինանսական տեղեկատվության կառավարման համար» քննությունը:

Նարինե Գասպարյան
Աուդիտոր-օգնական

Նարինե Գասպարյանը միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի թիմին 2023 թվականի դեկտեմբերից՝ որպես աուդիտոր-օգնական։ Մինչ այդ, 2008-2011թթ. աշխատել է ԱՀ «Պետական աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես առաջատար մասնագետ, 2011-2021թթ.` «Արցախէներգո» ՓԲԸ-ում, որպես գնումների և մատակարարման բաժնի պետ: 

Նարինեն 2008 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժինը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ 2010թ. նույն համալսարանում ստացել է նաև մագիստրոսի աստիճան՝ Հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտացմամբ։

Անի Մկրտչյան
Հաշվապահի օգնական

Անի Մկրտչյանը 2022 թվականի սեպտեմբերից փորձաշրջան է անցել «ԷՅ-ԷՆ Աուդիտ» ՓԲԸ-ում և մեկ ամիս անց հիմնական աշխատանաքի ընդունվել նույն ընկերության հաշվապահական և հարկային ծառայությունների բաժնում որպես հաշվապահի օգնական։

Անի Մկրչյանը 2022 թվականին  գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիատական Համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան։

Շաքրո Գրիգորյան
Աուդիտոր-օգնական

Շաքրոն 2021թ-ի նոյեմբերից պրակտիկա է անցել «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում, իսկ արդեն փետրվարին աշխատանքի ընդունվել նույն ընկերության աուդիտ բաժնում՝ որպես աուդիտոր-օգնական։

2018թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառում  և աուդիտ ֆակուլտետը և ավարտել այն 2022թ. ստանալով հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտությամբ բակալավրի կոչում։

2022թ.-ից Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի մասնակից է և հաջողությամբ հանձնել է «Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար հիմքունքներ» և «Ֆինանսական հաշվառում» առարկաների քննությունները:

Խորեն Ավանեսյան
Հաշվապահ

Խորեն Ավանեսյանը միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի թիմին 2023 թվականի հոկտեմբերին։ Նախքան «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին միանալը նա 2011-2023թթ․ աշխատել է Արցախի Հանրապետությանում գործող հաշվապահական ընկերությունում որպես հաշվապահ: 2017թ.-ին Արցախի Հանրապետության Ֆինանսների նախարարության կողմից ստացել է հաշվապահի որակավորում։

2007թ․ ին  Խորենը ընդունվել է Արցախի պետական համալսարանի ֆինանսներ  բաժինը և 2013թ. ավարտել է` ստանալով տնտեսագետի բակալավրի աստիճան՝ գերազանց առաջադիմությամբ:

Մարիամ Սիմոնյան
Հաշվապահ

Մարիամ Սիմոնյանը միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի թիմին 2022թ. ապրիլից՝ որպես հաշվապահ: Մինչև այդ նա ձեռք է բերել շուրջ յոթ տարվա մասնագիտական փորձառություն մի շարք կազմակերպություններում Հայաստանում և Ռուսաստանում:

Մարիամը 2013թ. ավարտել է Մոսկվայի «Տուրիզմի և սերվիսի Ռուսաստանի պետական համալսարանը»` ստանալով տնտեսագիտության բակալավի կոչում:

2022թ.-ից Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի մասնակից է և հաջողությամբ հանձնել է «ՀՀ հարկային օրենսդրություն» առարկայի քննությունը:

Հովհաննես Ղուլիջանյան
Հաշվապահի օգնական
Գրետա Պետրոսովա
Աուդիտի օգնական

Գրետա Պետրոսովան միացել է «Էյ-ԷՆ Աուդիտ»-ի թիմին 2023 թվականի ապրիլից՝ որպես աուդիտի օգնական: Գրետան 2020 թվականից սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատում` «Ֆինանսներ» բաժնում: 

Մինչ այդ, 2020-ից 2022 թվականներին Գրետան արժեքավոր փորձ է ձեռք բերել բանկային տարբեր ոլորտներում:

Մերի Եղոյան
Հաշվապահի օգնական

Մերին միացել է «Էյ-էն Աուդիտ»-ի թիմին 2023թվականի ապրիլին որպես  հաշվապահի օգնական հաշվապահական և հարկային ծառայությունների բաժնում:

Ներկայումս նա սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ բաժնում, բակալավրիատի չորրորդ կուրսում:

Տնօրեն, բաժնետեր
Փոխտնօրեն, բաժնետեր
Գործընկեր, Հաշվապահական ծառայությունների ղեկավար
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր
Ֆինանսական կազմակերպությունների մենեջեր
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր
Աուդիտի մենեջեր
Գլխավոր հաշվապահ
Գործավար-ռեֆերենտ
Ավագ հաշվապահ
Ավագ հաշվապահ
Ավագ հաշվապահ
Աուդիտոր-օգնական
Աուդիտոր
Հաշվապահ-օգնական
Հաշվապահ-օգնական
Հաշվապահ
Աուդիտոր-օգնական
Հաշվապահի օգնական
Աուդիտոր-օգնական
Հաշվապահի օգնական
Աուդիտի օգնական
Հաշվապահի օգնական