Աշխատակիցներ

Արթուր Հարությունյան
Տնօրեն, բաժնետեր

Արթուր Հարությունյանը շուրջ 20 տարվա փորձառություն ունի հաշվապահական հաշվառման և խորհրդատվության բնագավառում ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ոլորտներում: Նա ունի հաշվապահական հաշվառման և աուդիտի դասավանդման երկարամյա փորձառություն ՀՀ առաջատար բուհերում: 2002 թվականից հանդիսանում է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) խորհրդի անդամ և Կրթության և որակավորման հանձնաժողովի նախագահ, իսկ 2014 թ.-ին ընտրվել է՝ որպես ՀՀԱԱ նախագահի տեղակալ: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՀՀ-ում Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հանձնաժողովի անդամ է 2008 թ.-ից: Ընդգրկված է եղել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) և դրանց հետագա փոփոխությունների (2012-2013) պաշտոնական հայերեն թարգմանության գործընթացում՝ որպես ՖՀՄՍ-ների թարգմանության վերանայող հանձնախմբի փորձագետ, վերանայման հանձնախմբի ենթախմբի ղեկավար (2009): ՀՀ-ում ՖՀՄՍ-ները կիրառող, ինչպես նաև ՓՄԿ ՖՀՄՍ-ն կիրառող կազմակերպությունների համար հաշվային պլանների և դրանց կիրառման հրահանգների հեղինակն է (2011-2012): Ակտիվորեն ներգրավված է եղել ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումներում 1998-2003 թթ.՝ որպես ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության վարչության պետ: Այդ պաշտոնում նա ձեռնամուխ է եղել ոլորտի բարեփոխումներին ու կարգավորմանն ուղղված հայեցակարգերի, կառավարության որոշումների, օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակմանը, այդ թվում` հաշվապահական հաշվառման մասին, աուդիտորական գործունեության մասին, դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքների, դրանցից բխող կարգերի և կանոնակարգերի մշակմանը, ՀՀՄՍ-ների հիման վրա ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների մշակմանը, վերջիններիս հիման վրա նոր հաշվային պլանի և ֆինանսական հաշվետվությունների նոր ձևերի մշակմանը, ինչպես նաև մի շարք պետական ձեռնարկություններում նշված ստանդարտների և հաշվային պլանի փորձնական ներդրման գործընթացի կազմակերպմանն ու վերահսկմանը: Այդ տարիներին Արթուր Հարությունյանն ակտիվ դերակատարում է ունեցել հաշվապահների որակավորման գործընթացում` մշակելով որակավորման գործընթացի կազմակերպման կանոնակարգերը, որակավորման ծրագիրն ու քննությունների հարցաշարերը: Նա ներգրավված է եղել նաև ՀՀ-ում աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացում` հանդիսանալով ՀՀ ՖԷՆ լիցենզավորման հանձնաժողովի նախագահ:

Նաիրի Ադամյան
Փոխտնօրեն, բաժնետեր

Նաիրի Ադամյանն ունի ավելի քան 15 տարվա փորձառություն հաշվապահության և խորհրդատվության բնագավառում: 2007 թվականին ընտրվել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (2012 թվականին վերընտրվել և պաշտոնավարում է առ այսօր): Նա ունի ՀՀ էներգետիկայի, հանքարդյունաբերության, առևտրի և արտադրության ոլորտների կազմակերպություններին հաշվապահական և խորրհրդատվական ծառայությունների մատուցման հսկայական փորձ: Նաիրի Ադամյանն ունի հաշվապահական հաշվառման և աուդիտի մասնագիտությամբ տնտեսագետի որակավորում և հանդիսանում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված աուդիտոր: Նաիրի Ադամյանն իր մասնագիտական խորը գիտելիքներով, փորձառությամբ և անձնական նվիրվածությամբ մեծ ներդրում ունի «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հաշվապահական և խորհրդատվական նախագծերում: Նա մեծագույն հանձնառությամբ նպաստում է աուդիտի պատվերների օպտիմալ պլանավորմանը և արդյունավետության բարձրացմանը: Նաիրի Ադամյանի փորձառությունը տարածվում է նաև բիզնես խորհրդատվության, համալիր ուսումնասիրության և ֆինանսական հաշվառման ոլորտներում:

Անուշ
Անուշ Գրիգորյան
Աուդիտի մենեջեր

Անուշ Գրիգորյանը միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին 2011 թ.-ին՝ որպես ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նոր որակավորված աուդիտոր: Մինչ «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին միանալը Անուշն աուդիտի ոլորտում փորձառություն է ձեռք բերել աուդիտորական մեծ քառյակի ընկերությունում Մոսկվա քաղաքում, որից հետո նշանակվել «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում՝ որպես աուդիտի մենեջեր:

Անուշ Գրիգորյանը ՖՀՄՍ-երի վերաբերյալ դասախոսություն է կարդում Հայաստանի հաշվապահների և աուդիտոորների ասոցիացիայում (ՀՀԱԱ):

Անուշ Գրիգորյանը հաճախորդների պորտֆելի կառավարումը համատեղում է նաև անձնակազմի վերապատրաստման, առաջխաղացման և ուսուցանման, ինչպես նաև ընկերության որակի հսկողության համակարգի մշակման հետ:

Անուշ Գրիգորյանն ունի Միջազգային երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) կողմից տրված Հաշվապահների և Բիզնեսի դիպլոմ: Անուշը հանդիսանում է նաև ՆԱԻ և ՀՀԱԱ լիիրավ անդամ:

Արտակ Նահապետյան
Հաշվապահական ծառայությունների մենեջեր

Արտակ Նահապետյանը «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին է միացել 2004 թվականից և այդ ընթացքում կուտակել է հաշվապահական հաշվառման համակարգերի մշակման, ներդրման, վերականգնման ու վարման հսկայական փորձառություն: Նա խորապես տիրապետում է մետաղամշակման արտադրության, առևտրի, հանրային սննդի, շինարարության և կրթության ոլորտներում կառավարչական, ֆինանսական ու հարկային հաշվառումների նրբություններին:

Մինչև «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին միանալը, Արտակն աշխատել է «Հայկական Ծրագրեր» ընկերությունում՝ որպես «ՀԾ-հաշվապահական համակարգերի» սպասարկման բաժնի խորհրդատու:

Արտակը Հայաստանի ֆրանսիական համալսարանում, Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնում, Հաշվապահական միջազգային բիզնես կենտրոնում դասավանդել է «Հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրերի կիրառմամբ» առարկան:

2001 թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:

Արտակ Նահապետյանը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված աուդիտոր է և ՀՀԱԱ լիիրավ անդամ:

Տարոն Վարազդատյան
Ավագ աուդիտոր

Տարոն Վարազդատյանն իր աշխատանքային գործունեության ոդիսականը կերտել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում 2012 թվականի մայիս ամսից՝ ստանձնելով աուդիտորի օգնականի պաշտոնը։ 2015 թվականի ապրիլ ամսից Տարոնը զբաղեցնում է ավագ աուդիտորի պաշտոնը:

Տարոն Վարազդատյանը 2013 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով կառավարման մագիստրոսի աստիճան «Կառավարում» մասնագիտությամբ։

2016 թվականի հուլիս ամսին ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը Տարոն Վարազդատյանին շնորհել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Տարոնը հեղինակ է թվով 7 գիտական հոդվածների:

2017 թվականին Տարոն Վարազդատյանն ավարտել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) որակավորման ծրագիրը: Տարոնը ստացել է աուդիտորի որակավորման վկայական ՀՀԱԱ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

Տարոնն ունի նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված որակավորման վկայական՝ վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահի (վերստուգողի) պաշտոնում աշխատելու համար:

Սյուզաննա Բիլյան
Ավագ հաշվապահ

Սյուզաննա Բիլյանը աշխատում է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հարկային և խորհրդատվական ծառայությունների բաժնում 2012 թ. մայիսից:

Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի Ազգային տնտեսագիտության բաժինը՝ մակրոէկոնոմիկա մասնագիտությամբ:

Սյուզաննա Բիլյանը մասնագիտացել է արտադրության և արտահանող ընկերությունների հաշվապահական հաշվառման ոլորտում: Հաջողությամբ իրականացnւմ է մի շարք հաշվապահական հաշվառման համակարգերի ներդրման և կառուցման նախագծեր ՏՏ, շինարարական, գյուղատնեսական և այլ ոլորտներում:

Հովսեփ Հովսեփյան
Հաշվապահ

Հովսեփը 2014թ. ապրիլից հոկտեմբեր ամիսներին Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) «Երիտասարդների առաջխաղացման արահետ» զարգացման ծրագրի շրջանակներում աշխատանքային պրակտիկա է անցել «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում և 2014 թ. հոկտեմբեր ամսից դարձել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հարկային և խորհրդատվական ծառայությունների բաժնի աշխատակից:

2014թ. նա ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը տնտեսագիտության բակալավրի աստիճանով՝ բիզնեսի կազմակերպում մասնագիտությամբ:

2016թ․ ավարտել է Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնի մագիստրատուրան՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ:

Արգամ Աբրահամյան
Հաշվապահ

Արգամ Աբրահամյանը մասնագիտական պրակտիկա է անցել «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում՝ սկսած 2015 թ. հունվարից և ավելի ուշ աշխատանքի է անցել նույն ընկերության հարկային և խորհրդատվական ծառայությունների բաժնում:

2012 թ.-ին Արգամն ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ: 2012-2014 թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում:

Արգամը մասնագիտանում է ֆինանսական ոլորտի ընկերությունների հաշվապահական հաշվառման բնագավառում:

Մարգարիտա Նահապետյան
Աուդիտոր-օգնական

Մարգարիտա Նահապետյանը միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին 2015 թ.-ին՝ որպես աուդիտոր-օգնական: Մինչ «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին միանալը Մարգարիտան 2012-2014 թթ.-ի ընթացքում աշխատել է «Օրանժ ֆիթնես» ակումբի մարքեթինգի և ֆինանսների բաժնում: 2015թ.-ից հանդիսանում է ACCA ուսանող։

Մարգարիտա Նահապետյանն ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամը 2014 թ.-ին`ստանալով ֆինանսներ և վերահսկողություն մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան:

Մելորա Մեյրոյան
Գլխավոր հաշվապահ
Սոնա Ասլանյան
Գործավար-ռեֆերենտ
Մարիամ Բեջանյան
Խորհրդատու

Մարիամ Բեջանյանը միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին 2017թ. մայիսից՝ որպես խորհրդատու, և ներգրավված է ֆինանսական և ներդրումային ոլորտների կազմակերպություններին հաշվապահական ծառայությունների մատուցման գործում: Մարիամն ունի շուրջ հինգ տարվա փորձառություն հաշվապահության և աուդիտի ոլորտում: Նա հանդիսանում է Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) անդամ: ACCA-ի 6 առարկաների քննությունների գծով համարվել է լավագույն արդյունքներ դրսևորածը Հայաստանում և ստացել է համապատասխան պատվոգրեր: Մարիամը նաև հանդիսանում է ACCA F7 Financial Reporting առարկայի դասախոսը Այ-Էյ-Բի Բիզնեսի միջազգային դպրոցում: 2010թ.-ին գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ և վարկ բաժինը` ստանալով բակալավրի աստիճան, իսկ 2012թ.-ին գերազանցությամբ ավարտել մագիստրատուրան` ստանալով հանրային ֆինանսների մագիստրոսի աստիճան: Մարիամը ֆինանսների նախարարության կողմից որակավորված աուդիտոր է:

Տիրուհի Դարբինյան
Աուդիտոր-օգնական

Տիրուհի Դարբինյանը միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին 2015թ.-ին՝ որպես աուդիտորի օգնական: Իր 10-ամյա աշխատանքային փորձառնություն ընթացքում աշխատելով տարբեր բնագավառներում գործունեություն ծավալող ընկերություններում՝ Տիրուհին տիրապետում է արտադրության, կրթության, առևտրի ոլորտի հարկային, ֆինանսական, կառավարչական հաշվառման կանոններին ու սկզբունքներին:
2006թ.-ին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:
Տիրուհի Դարբինյանը ՀՀ ֆինանսների նախարարության, ինչպես նաև ՀՀԱԱ կողմից որակավորված աուդիտոր է և վերջինիս լիիրավ անդամ:

 

Քրիստինե Ղազարյան
Աուդիտոր օգնական

Քրիստինե Ղազարյանը միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի թիմին 2016 թվականի սեպտեմբերից՝ որպես աուդիտորի օգնական։ Նախքան «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին միանալը նա աշխատել է «Բիզնես սեքյուրիթի» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ:

2016թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը՝ ստանալով կառավարման բակալավրի աստիճան։ Այնուհետև ընդունվել է Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնի մագիստրատուրա՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ:

2017թ. սեպտեմբերից հանդիսանում է ACCA ուսանող:

Պարույր Մարտիրոսյան
Հաշվապահ

Պարույր Մարտիրոսյանն աշխատում է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հաշվապահական ծառայությունների բաժնում 2016թ․-ի փետրվարից:

2013թ. ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը տնտեսագիտության բակալավրի աստիճանով՝ Ապահովագրական Գործ մասնագիտությամբ:

2013-2015թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, որպես ժամկետային զինծառայող:

2017թ. Պարույրն ավարտել է Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնի մագիստրատուրան՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ:

Սոնա Խաչատրյան
Հաշվապահ-օգնական

Սոնա Խաչատրյանը աշխատում է «Էյ Էն Աուդիտ» ՓԲԸ-ում 2018թ.-ի հունիսից Հաշվապահական և հարկային խորհրդատվության բաժնում՝ որպես հաշվապահի օգնական:

2011-2015թթ. սովորել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում բաժնում՝ Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ՏՏ ճյուղում) մասնագիտությամբ: 2017թ.-ին ավարտել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետը՝ ձեռք բերելով վերը նշված մասնագիտության մագիստրոսի աստիճան:

2017-2018թթ. աշխատել է «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի ադմինիստրատիվ բաժնում: Սոնան «Էյ Էն Աուդիտ» ՓԲԸ-ում մասնագիտանում է ֆինանսական կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ոլորտում:

Լիանա Հովհաննիսյան
Հաշվապահ-օգնական

Լիանա Հովհանիսյանը 2018 թվականի մարտից աշխատում է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հաշվապահական և հարկային խորհրդատվության բաժնում որպես հաշվապահի օգնական: Մինչ այդ նա 3 ամիս տևողությամբ ուսումնական պրակտիկա է անցել համանուն բաժնում:

Ավարտել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի կառավարում ֆակուլտետը: Այժմ նա շարունակում է իր կրթությունը նույն համալսարանի մագիստրատուրայի ֆինանսներ և վերահսկողություն բաժնում։

Ներկայումս Լիանան մասնագիտանում է ապահովագրական, շինարարական, ՏՏ և գյուղատնտեսական ոլորտի ընկերությունների հաշվապահական հաշվառումը վարելու մեջ:

Արթուր Հարությունյան
Տնօրեն, բաժնետեր
Նաիրի Ադամյան
Փոխտնօրեն, բաժնետեր
Անուշ
Անուշ Գրիգորյան
Աուդիտի մենեջեր
Արտակ Նահապետյան
Հաշվապահական ծառայությունների մենեջեր
Տարոն Վարազդատյան
Ավագ աուդիտոր
Սյուզաննա Բիլյան
Ավագ հաշվապահ
Հովսեփ Հովսեփյան
Հաշվապահ
Արգամ Աբրահամյան
Հաշվապահ
Մարգարիտա Նահապետյան
Աուդիտոր-օգնական
Մելորա Մեյրոյան
Գլխավոր հաշվապահ
Սոնա Ասլանյան
Գործավար-ռեֆերենտ
Մարիամ Բեջանյան
Խորհրդատու
Տիրուհի Դարբինյան
Աուդիտոր-օգնական
Քրիստինե Ղազարյան
Աուդիտոր օգնական
Պարույր Մարտիրոսյան
Հաշվապահ
Սոնա Խաչատրյան
Հաշվապահ-օգնական
Լիանա Հովհաննիսյան
Հաշվապահ-օգնական